Բանգլադեշում փլուզվել է ութ հարկանի կտորի ֆաբրիկան՝ կա առնվազն 83 զոհ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 24, 2013 21:06

Այս առավոտ Բանգլադեշում մի քանի կտորի ֆաբրիկաներ ներառող ութ հարկանի շենքի փլուզման արդյունքում զոհվել է 83 մարդ, բազմաթիվ մարդիկ մնացել են փլատակների տակ:
Փրկարարները օգտագործում էին հսկայական կտորներ ողջ մնացած մարդկանց ավերակներից ցած իջեցնելու համար:
Արտակարգ իրավիճակների աշխատակիցները և բանակային անձնակազմը մայրաքաղաք Դակկայից 30 կմ հեռավորության վրա գտնվող Սավար քաղաքում համատեղ էին աշխատում, որպեսզի կարողանան փրկել փլատակների տակ հայտնված մարդկանց:
Աշխատանքները վերահսկող պաշտոնյաներից մեկը հայտնում է, որ ավելի քան 700 վիրավորներ կան:
Այս շրջանի կտորի ֆաբրիկաները աշխատում են օրը 24 ժամ և առավոտյան 8:30 դրությամբ շենքի փլուզման ժամանակ, ըստ երևույթին, դրա հինգ հարկերում ֆաբրիկաների աշխատակիցներ են եղել:
Շրջանի ոստիկանության պատասխանատուն նշել է, որ գործարանի սեփականատերերը իրենց աշխատակիցներին չէին զգուշացրել երեքշաբթի օրը շենքում առաջացած ճեղքի մասին և նրանց թույլ էին տվել մտնել ներս:
Փրկարարներից մեկի տեղեկություններով՝ շենքում մոտավորապես 2,000 մարդ է եղել, երբ այն փլուզվել է:
Դակկայում հաճախ շենքերը կառուցվում են առանց թույտվության և անվտանգության կաննոները հաշվի առնելու:

Դիտվել է 2259 անգամ:
Print Friendly

Leave a Reply