Հայոց ցեղասպանության 98-ամյակին նվիրված միջոցառում Բուլղարիայում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 24, 2013 20:56

Ապրիլի, 24-ին Հայոց Ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ, Բուլղարիայում ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը, Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդական տեղապահ Տեր Աբգար Հովակիմյանը, դեսպանության անձնակազմը, ԲՀ խորհրդարանի նախկին պատգամավոր Կատար Խաչիկյանը  և բուլղարահայ համայնքի ներկայացուցիչներ  ծաղկեպսակներ դրեցին Սոֆիայի հայկական գերեզմանատան՝ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին: Ելույթով  հանդես եկավ դեսպան Սհոյանը, որը, մասնավորապես,  նշեց  Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և  հետևանքների վերացման անհրաժեշտությունը, ինչպես նաև դատապարտեց  ժխտողականության քաղաքականությունը: Պսակադրման արարողությանը հաջորդեց հոգեհանգստյան Սուրբ պատարագ, որը մատուցվեց  Սոֆիայի «Սուրբ Աստվածածին» եկեղեցում: Միջոցառումենրը լուսաբանում էին Բուլղարական «Ալֆա» և «Սկատ» հեռուստաընկերությունները, որոնց հարցազրույց տվեց  ՀՀ դեսպանը:

         Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված  բազմաբնույթ միջոցառումները շարունակվում են  Բուլղարիայի բոլոր  հայաշատ քաղաքներում`  Վառնայում, Պլովդիվում, Ռուսեում, Բուրգասում, Դոբրիչում, Սլիվենում:

Դիտվել է 1073 անգամ:
Print Friendly

Leave a Reply