Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Բելգիայում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 24, 2013 19:43

Ապրիլի 24-ին Բրյուսելի Սուրբ Մարիամ-Մագդաղենացի Հայ Առաքելական եկեղեցում մատուցվեց պատարագ` նվիրված Հայոց մեծ եղեռնի 98-րդ տարելիցին: Պատարագին հաջորդեց ներկաների երթը դեպի Բրյուսելի կենտրոնական հրապարակներից մեկում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարը: Հուշակոթողի մոտ հոգեւոր հայրերը մատուցեցին ոգեկոչման արարողություն, որին հաջորդեցին Բելգիայի հայ համայնքի կոմիտեի նախագահ Միշել Մամուրյանի եւ ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Արմեն Եդիգարյանի ելույթները:
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու էին եկել Բելգիայի Սենատի փոխնախագահ Արման դե Դեկերը, Բելգիայի կառավարության ներկայացուցիչներ, Բելգիայի քաղաքական եւ հասարակական շրջանակների ականավոր գործիչներ, հրեական եւ թութսի համայնքների ներկայացուցիչներ, մտավորականներ ու լրագրողներ:
Ավելի վաղ` ապրիլի 23-ին, Բելգիայում գործող «Նաիրյան» հայ ուսանողական միությունը, բելգիահայ երիտասարդների մասնակցությամբ, կազմակերպել էր մոմավառություն հայկական խաչքար-հուշակոթողի մոտ` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:

Դիտվել է 1014 անգամ:
Print Friendly

Leave a Reply