«Իմ նախապապը եղել է այն հայերի թվում, որոնք հրաշքով կենդանի են մնացել». Թինա Կանդելակի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 24, 2013 19:36

Հայտնի հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակին այսօր իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը` նշելով, որ նա նույնպես Ցեղասպանությունից տուժած ընտանիքի շառավիղ է և ցավակցություն է հայտնել բոլոր նրանց, ում նախնիները տուժել են այդ ժամանակ .

«Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է: 1915թ. ապրիլի 24-ին օսմանյան մայրաքաղաք Ստամբուլում ձերբակալվեցին եւ հետո ոչնչացվեցին հայ մտավորականության ավելի քան 800 ներկայացուցիչներ: Որոշ տվյալներով` բռնաճնշումները Թուրքիայում սկսվել են դեռ 1880-ականներին, ընդհանուր առմամբ սպանվել է 1,5 մլն մարդ: Իմ ընտանիքի համար այդ ողբերգական օրը շատ բան է խորհրդանշում: Իմ նախապապը եղել է այն հայերի թվում, որոնք հրաշքով կենդանի են մնացել: Այդ փախուստի պատմությունները լսել է մայրս, երբ շատ փոքր էր: Ուզում եմ ցավակցություններս հայտնեմ բոլորին, ում նախնիները տուժել են այն ժամանակ: Ցեղասպանությունն ազգություն չունի, եւ կարեւոր է, որ ժամանակակից աշխարհում մենք թույլ չտանք նման սարսափներ»:

Դիտվել է 847 անգամ:
Print Friendly

Leave a Reply