ՌԴ-ի Ամերիկյան դեսպանատան ներկայացուցչությունը հարցաքննել է Բոստոնի ահաբեկչության կասկածյալների ծնողներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 24, 2013 19:21
Մոսկվայի ամերիկյան դեսպանատան ներկայացուցչությունը կապ է հաստատել Բոստոնի ահաբեկչության կասկածյալների ծնողների հետ: Պարզվել է, որ եղբայրները առնչություն չեն ունեցել տեղական իսլամիստների հետ:
Թամերլան և Ձոխար Ծարնաև եղբայրների ծնողները ներկայումս բնակվում են Դաղստանում:
Ամերիկյան դեսպանատան աշխատակցի խոսքերի համաձայն՝ Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանատան ներկայացուցիչները ՌԴ կառավարության հետ համագործակցությամբ երեքշաբթի մեկնել են Դաղստան ծնողներին հարցաքննելու համար: Սակայն աշխատակիցը  մերժել է պատասխանել այն հարցի, թե արդյոք խումբը վերադարձել է Մոսկվա և հարցաքննությունը ավարտված է:
Դաղստանի անվտանգության աղբյուրը ֆրանսիական Ֆրանսպրես գործակալությանը ասել է, թե հարցաքննությունը տեղի է ունեցել գիշերը՝ Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալների մասնակցությամբ:
Դիտվել է 2722 անգամ:
Print Friendly

Leave a Reply