Ստամբուլում արդեն տեղի են ունեցել առաջին միջոցառումները՝ նվիրված Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 24, 2013 19:15

   Ինչպես մեզ տեղեկացրել են Ստամբուլից՝ այսօր առավոտյան Ստամբուլի Սուլթանահմեդ հրապարակի մոտակայքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված հիշատակման միջոցառում: Բազմաթիվ մարդիկ հավաքվել են այն նույն շենքի դիմաց, որտեղից 98 տարի առաջ այսօր աքսորել են հայ մտավորականներին: Միջոցառման կազմակերպիչներն են եղել մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններ: Ճակատագրական շենքի մոտ հավաքվածների ձեռքին եղել են ցեղասպանության զոհը դարձած հայ լուսավորյալների նկարները, ինչպես նաև մի շարք պաստառներ, որոնցից մեկի վրա մասնավորապես գրված է եղել. «Հայ մտավորականներին մահվան ճանապարհով տանելուց առաջ այստեղ էին պահվում»:

Հիշեցնենք, որ Ստամբուլում այսօր մի շարք միջոցառումներ են տեղի ունենում՝ նվիրված Հայոց ցեղասպանության հերթական տարելիցին: Գլխավոր միջոցառումը մեկնարկելու է կենտրոնական Թաքսիմ հրապարակից խորհրդանշական 19:15-ին: Մեր ընթերցողների համար կլուսաբանենք նաև սպասվող միջոցառման ընթացքը:

Դիտվել է 1903 անգամ:
Print Friendly

Leave a Reply