Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ղազախստանում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 24, 2013 19:09

Ապրիլի 22-24-ին Ղազախստանի բոլոր 14 հայկական համայնքներում անցկացվեցին 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված միջոցառումներ:

Ալմաթիում գտնվող հայկական «Լույս» կենտրոնի տարածքում գտնվող խաչքարի մոտ զետեղվեցին  ծաղկեպսակներ, իսկ Սուրբ Կարապետ եկեղեցում անցկացվեց հոգեհանգստյան պատարագ:

Կարագանդա քաղաքի մոտ գտնվող Սպասկի հուշահամալիրում գտնվող հայկական խաչքարի կոթողի մոտ մերձակա քաղաքներից եւ գյուղերից եկած ղազախստանահայերը զետեղեցին պսակներ եւ ծաղիկներ, ինչպես նաեւ լռության րոպեով հարգեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը:

Հիշատակի միջոցառումներ կազմակերպվեցին նաեւ Աստանայում, Ակտոբեում, Կոստանայում, Օզկեմենում եւ Ղազախստանի այլ քաղաքներում:

Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա կապակցությամբ միջոցառումներ են անցկացվել նաեւ Բիշկեքում՝ Ղրղզստանի հայ համայնքի մասնակցությամբ:

 

Դիտվել է 1640 անգամ:
Print Friendly

Leave a Reply