Քավոր Հարութի կյանքին վտանգ չի սպառնում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 24, 2013 17:23

Երեկ Գյումրիում տեղի ունեցած  սպանության ու կրակոցների արդյունքում դեռ հիվանդանոցում է Հարություն Խաչատրյանը՝ Քավոր Հարութը:
“Հիմա հետվիրահատական շրջան է: Վիրահատությունը հարթ է ընթացել, կյանքին վտանգ չի սպառնում: Առայժմ հիվանդը պետք է գտնվի ռեանիմացիայի բաժանմունքում, հավանական է, արդեն 2 օրից կտեղափոխվի հիվանդասենյակ”, -«Անկախ»-ին  հայտնեց “Գյումրի” բժշկական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արեմն Իսահակյանը:

Այս պահին դեռ իրավապահ մարմինների կողմից հիվանդանոցը հսկվում է: Գյումրիում աշխատում են ոստիկանանակն հատուկ ձևավորված խմբեր:

Հիշեցնենք, որ երեկ, ժամը 12:30-13:00-ն ընկած հատվածում կրակոցներ էին հնչել Գյումրու Շիրակացի փողոցում, որի հետևանքով Արտյոմ Կարապետյանը՝ Շեկո մականվամբ, հիվանդանոց տեղափոխվելուց 20 րոպե հետո մահացել էր: Իսկ “Քավոր Հարութը” ծանր վիճակում հիվանդանոցում է: Նրա վիճակը բժիշկները գնահատում են ծանր կայուն:

Դիտվել է 791 անգամ:
Print Friendly

Leave a Reply