Արոնյանը ոչ-ոքի ավարտեց պարտիան աշխարհի չեմպիոն Անանդի հետ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 23, 2013 22:34

Փարիզում շարունակվող  շախմատի Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարի 3-րդ տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցեց Հնդկաստանի ներկայացուցիչ, աշխարհի չեմպիոն Վիշվանաթհան Անանդի հետ: Մրցակիցները կատարեցին 41 քայլ և միմյանց հաշտության ձեռք մեկնեցին` 0,5:0,5:

Արոնյանը հավաքեց 1.5 միավոր: Անանդն ունի 1 միավոր:

Վաղը կայանալիք 4-րդ տուրում մեր երկրի ներկայացուցիչը սպիտակներով կմրցի Ռուսաստանի բազմակի չեմպիոն Պյոտր Սվիդլերի հետ:

Դիտվել է 3809 անգամ:
Print Friendly

Leave a Reply