Բացվել է ևս երեք համակարգչային դասարան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 23, 2013 15:51

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և UCOM ընկերության տնօրեն Հայկ Եսայանի միջև 2012թ.-ին ստորագրված հուշագրի համաձայն՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության թվով 15 դպրոցներ մինչև տարեվերջ կունենան համակարգչային տեխնիկայով հագեցած դասասենյակներ: Շարունակական այս ծրագիրը քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության լավագույն օրինակներից է մեկն է: Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոցում նաև նոր գույքով համալրված ու վերանորոգված նման դասասենյակներից  մեկի բացմանը ներկա են եղել Երևանի քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանը,  քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը և UCOM ընկերության տնօրեն Հայկ Եսայանը:

Նորագույն տեխնոլոգիաներով հագեցած դասարաններից նաև ինտերակտիվ կապ կստեղծվի այլ պետությունների դպրոցների հետ: Երևանի քաղաքապետարանի և UCOM ընկերության համագործակցության արդյունքում համակարգչային առաջին դասասենյանկը բացվել էր դեռ անցյալ տարի` մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի թիվ 156 դպրոցում:  Այսօր բացի թիվ 19 դպրոցից, համակարգչային դասարաններ են բացվել նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայության թիվ 2 և 192 դպրոցներում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 1656 անգամ:
Print Friendly

Leave a Reply