Դեսպան Եգանյանի հանդիպումը Կանադայի Սենատի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահի հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | April 23, 2013 15:29

Ապրիլի 22-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հանդիպեց Կանադայի Սենատի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Ռեյնել Անդրեյչուկին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին հայ-կանադական քաղաքական, տնտեսական եւ մշակութային փոխհարաբերություններին վերաբերող հարցեր:
Դեսպան Եգանյանը եւ սենատոր Անդրեյչուկը զրուցեցին Հարավային Կովկասի տարածաշրջանային հիմնահարցերի շուրջ, որի շրջանակներում ՀՀ դեսպանը ներկայացրեց ԼՂՀ հիմնահարցի կարգավորմանն ուղղված Հայաստանի և միջազգային հանրության կողմից կատարվող քայլերը: Դեսպանը կարեւորեց Կանադայի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: Կողմերը անդրադարձան նաեւ հայ-թուրքական հարաբերություններին: ՀՀ դեսպանը մանրամասնորեն ներկայացրեց Հայաստանի նախագահի կողմից նախաձեռնված հարաբերությունների կարգավորման փորձը եւ ձեռք բերված պայմանավորվածություններից թուրքական կողմի նահանջը: Կողմերը կարեւորեցին Կանադայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը:

Դիտվել է 1007 անգամ:
Print Friendly

Leave a Reply