Յուրա Մովսիսյանը ստիպված է ապաքինել վնասվածքը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 23, 2013 15:40

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը ստիպված է ապաքինել վնասվածքը: Նաառաջիկա երկու շաբաթը չի մասնակցի իր թիմի`Մոսկվայի «Սպարտակի» խաղերին:

Հիշեցնենք, որ Մովսիսյանը  Ռուսաստանի առաջնության 25-րդ տուրում կայացած ԲԿՄԱ-«Սպարտակ» (2:2) հանդիպման երկրորդ կեսի սկզբին վնասվածք էր ստացել և փոխարինվել:

Հայ ֆուտբոլիստը բուժզննում է անցել, որց հետո էլ պարզվել է, որ նա պետք է բուժվի:

«Սպարտակի» բժիշկ, մեր հայրենակից Միխայիլ Վարդապետովը հայտնել է, որ 25-ամյա ֆուտբոլիստը վնասել է ազդրի մկանը:

Դիտվել է 860 անգամ:
Print Friendly

Leave a Reply