Նետաձգության Հայաստանի չեմպիոնները` անօգնական վիճակում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 23, 2013 15:15

Հայաստանի նետաձիգները վերադարձել են Ֆրանսիայի Ռիոմ քաղաքում  կայացած Եվրոպայի Գրան Պրիի 1-ին փուլի մրցաշարից: Ֆրանսիա էին մեկնել նետաձգության Հայաստանի  չեմպիոններ Գոհար Շահնազարյանը և Արշակ Պետրոսյանը:

Մեկնարկային շրջանի Մ1 վարժությունում Պետրոսյանը վաստակել է 1257 միավոր, իսկ  Շահնազարյանը 1233 միավոր: Ցավոք մեր մարզիկները պարտվել են 1/24 եզրափակչում և երկուսն էլ գրավել 33-րդ տեղը՝ Ա. Պետրոսյանը 74, իսկ Գ. Շահնազարյանը 53 մասնակիցների մեջ:

 

Դիտվել է 884 անգամ:
Print Friendly

Leave a Reply