Մահացել է բռնցքամարտի անվանի մարզիչ Արմեն Անտոնյանը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 23, 2013 15:07

Հայկական սպորտը ծանր կորուստ կրեց: 68 -ը դեռ չբոլորած կյանքին հրաժեշտ տվեց բռնցքամարտի սպորտի վարպետ,  ԽՍՀՄ և ՀՀ  վաստակավոր մարզիչ, ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի դոցենտ Արմեն  Լևոնի Անտոնյանը: Նա  բազմիցս նվաճել է Հայաստանի և «Բուրեվեստնիկ»   մարզական ընկերության համամիութենական խորհրդի  չեմպիոնի կոչումը, որպես մարզիչ աճեցրել տիտղոսակիր մի շարք մարզիկների:

Ակտիվ սպորտին հրաժեշտ տալուց հետո, Արմեն Անտոնյանը  անդավաճան մնաց բռնցքամարտին, համալրեց մարզիչների շարքը: Շուտ բացահայտվեցին  նրա մասնագիտական  հմտությունները: Նրա սաներից Հակոբ Պողոսյանը  դարձավ  ԽՍՀՄ երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր: Արտյոմ Սիմոնյանը նվաճեց Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը: Իսկ ամենահայտնին ԽՍՀՄ և Եվրոպայի  առաջնությունների ոսկե մեդալակիր,  անկախ Հայաստանի  աշխարհի առաջին   չեմպիոն (1993)  ու մրցանակակիր  և աշխարհի գավաթակիր (1994)  Նշան  Մունչյանն է:

Արմեն Անտոնյանին հաջողվել է տասնամյակներ շարունակ անձնական աշակերտներ ունենալ ԽՍՀՄ  և Հայաստանի հավաքականներում: Նա 10 տարուց ավելի եղել է ԽՍՀՄ հավաքականի մարզչական խորհրդի կազմում: Փորձառու մասնագետը գլխավորել է նաև Հայաստանի ազգային հավաքականը:

«Անկախ»-ի խմբագրակազմը ցավակցում  է անվանի մարզչի  ընտանիքին, հարազատներին, բարեկամներին,  ընկերներին:

Արմեն Անտոնյանի հիշատակը հավարժ վառ կմնա նրան ճանաչողների սրտում:

Հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 24-ին, ժամը 18-ին,  Բագրատունյաց 1 հասցեում գտնվող մատուռում  (մայրաքաղաքի 6-րդ հիվանդանոցի

հարևանությամբ):

Հուղարկավորությունը` ապրիլի 25 –ին , նույն վայրից`  ժամը 14-ին :

Դիտվել է 922 անգամ:
Print Friendly

Leave a Reply