6 երկրների մասնակցությամբ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 23, 2013 14:18

Հայաստանի ֆուտբոլի ակադեմիայում մեկնարկեց ԱՊՀ պետությունների զինված ուժերի մարզիկ-զինծառայողների ազատ ոճի ըմբշամարտի առաջնությունը:

Ըմբշամարտի առաջնություն կազմակերպվում է առաջին անգամ: Մինչ այս ըմբշամարտն ընդգրկված էր ԱՊՀ երկրների սպարտակիադայի ծրագրում, սակայն այս տարի այն անցկացվում է որպես առանձին մրցաշար:

Առաջնությանը մասնակցում են մարզիկներ ԱՊՀ 6 երկրներից` Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Տաջիկստանից, Ուկրաինայից:

Դիտվել է 3225 անգամ:
Print Friendly

Leave a Reply