Իսրայելական պատվիրակությունը «Mavi Marmara»-ի գործով Անկարայում է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 22, 2013 23:49

Ինչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը՝ իսրայելական պատվիրակությունը Թուրքիայում է քննարկելու համար 2010 թվականին թուրքական «Mavi Marmara» նավի վրա իսրայելական հատուկ նշանակության ջոկատների հարձակման արդյունքում պատճառված վնասների փոխհատուցման հարցը:
Երկու պետությունների միջև կայացված համաձայնությամբ՝ Իսրայելը իր ներողությունն է հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ, պարտավորվել է փոխհատուցում վճարել զոհվածների ընտանիքներին և բացել Գազայի հատվածի սահմանը հումանիստար օգնության առաքելությունների համար: Այս հարցերը Անկարայում քննարկել են Իսրայելի վարչապետ մամլո խոսնակ Յակով Ամիդրորը և նախկին դիվանագետ Յոսեդ Ջեհանովերը: Թուրքական և իսրայելական կողմերի միջև հանդիպումը ընթացել է Թուքրիայի արտաքին գործերի նախարարությունում փակ դռների հետևում:

Դիտվել է 1820 անգամ:
Print Friendly

Leave a Reply