Հրդեհ Սարի թաղում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 22, 2013 11:28

 

Ապրիլի 22-ին, ժամը 06.03-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սարի թաղի 19-րդ փողոցի 16-րդ տանը:

 

Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.44-ին,մարվել՝ 06.52-ին:

 

Ամբողջությամբ այրվել են Լ.Սահակյանին պատկանող տան տանիքը՝ 50 քմ մակերեսով, նախասրահը՝ 18 քմ մակերեսով և ննջասենյակը՝ 8 քմ մակերեսով:


Դիտվել է 1600 անգամ:
Print Friendly

Leave a Reply