Ավտովթարից մահացել են «Որոգայթի»-ի Գոքորն ու Գարիկը

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | June 23, 2009 12:43

«BMW-745» bmw Երեկ՝  ուշ երեկոյան, Արմավիր-Էջմիածին ճանապարհի 15-րդ կմ-ին ավտովթարից մահացել են «Շանթ»  հեռուսատեսության «Որագայթ» սերիալի դերասաններ 35-ամյա Գեղամ Ղանդիլյանը («Որագայթ»-ի Գոքոր) և 36-ամյա Արամ Միսկարյանը («Որոգայթ»-ի Գարիկ)։ «BMW-745» մեքենան, որ վարելիս է եղել Գեղամ Ղանդիլյանը, բախվել է ճամփեզրի ծառին և շրջվել։  Մյուս ուղևորը՝ Էդգար Տեր-Աբրահամյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էջմիածնի հիվանդանոց: Այս մասին Ոստիկանության Վաղարշապատի բաժինն անհայտ քաղաքացուց ահազանգ էր ստացել երեկ՝ ժամը 23։50։ «Շանթ» հեռուստաալիքով 2006 թվից երկուշաբթիից-ուրբաթ եթեր հեռարձակվող «Վերվարածներն ընտանիքում» հեռուստասերիալը, որում հանցավոր աշխարհի կյանքը ներկայացված էր պարագլուխ Հովիկի (դերասան Հարություն Մովսիսյան ) շուրջ հավաքված մյուս հերոսներով, որոնց մեջ  են նաև Գոքորն ու Գարիկը, մեծ մասսայականություն էր վայելում: Նրանք Հովիկի մտերիմներն էին, ովքեր լուծում էին Հովիկի հարցերը:

Գոքոր,Գարիկ

Գոքոր,Գարիկ

Հեռուստադիտողների արձագանքն այնքան բուռն էր, որ ֆիլմի հանցավոր աշխարհի կյանքը դուրս եկավ «Վերվարածներն ընտանիքում»-ից ու դարձավ նոր սերիալ` «Որոգայթ» (թակարդ) անունով. Empyray ռոք-խմբի հեղինակած նույնանուն երգը դարձավ ֆիլմի սաունդթրեքը: Այսօր շատերի հեռախոսներում կա այս երգը, հատկապես` երիտասարդների, ովքեր տարված են Հովիկով, Գոքորով ու Գարիկով:Գոքորն ու Գարիկը «Որոգայթ» հեռուստասերիալում խաղում էին համեմատաբար դրական դեր. սպանում էին, խաբում էին, բայց հավատարիմ էին իրենց պարագլուխին` Հովիկին, ով արդարության կողմնակիցն էր, բայց քրեական աշխարհի կանոններին համապատասխան:Գարիկը (իրական կյանքում սպորտսմեն Արամ Միսկարյանը)  Հովիկի թիվ մեկ խորհրդատուն է. հավասարակշռված, խելամիտ դատողություններով խճճված իրավիճակը վերլուծելու կարողությամբ օժտված այս հերոսը Հովիկի վրա ուղղված գնդակները միշտ իր թիկունքով էր պահում` նախևառաջ փորձելով հարցերը լուծել քաղաքակիրթ մեթոդներով` բանակցելով:  Իսկ  Գոքորը(Գեղամ Ղանդիլյանը), կրկին լինելով Հովիկի մտերիմ թիմակիցը, հարցերը լուծում էր այլ ճանապարհով.  շղթան վզին, փայլուն, գունավոր վերնաշապիկներով, սուրծայր կոշիկներով, գողական բառապաշարով տաքարյուն Գոքորն առաջին իսկ խնդրի դեպքում պարզում էր զենքը:

Գարիկ,Գոքոր

Գարիկ,Գոքոր

Մեկ ամիս առաջ ավարտվեց «Որոգայթ»-ի առաջին եթերաշրջանը. երկրորդ եթերաշրջանը սկսվեց հունիսի սկզբին: Հայ դպրոցականները, երիտասարդները, տարեցները մեծ հետաքրքրությամբ ու ոգևորությամբ շարունակեցին հետևել նաև երկրորդ եթերաշրջանի զարգացումներին: Հատկապես դպրոցականներն ամենից շատ ընդօրինակում էին Գոքորի կերպարը: Կրպակներում վաճառվում են Գոքորի պատկերով 150-դրամանոց տետրակները, որոնք շատ արագ սպառվում են:

Գոքոր

Գոքոր

Գոքորը(Գեղամ Ղանդիլյանը) «Առավոտ»-ին տված հարցազրույցներից մեկում պատմել էր, որ ծնվել է Կոնդում` հանցաշխարհին մոտ կանգնած ընտանիքում: «Կյանքս եղել է բուռն: Տեսել եմ ամեն ինչ: Ունեմ միջնակարգ կրթություն: Զբաղվում էի գովազդային գործունեությամբ, երբ ինձ հրավիրեցին հեռուստասերիալ… Ես եզդի չեմ(տարածված էր, որ նա եզդի է)…Սերիալում նկարահանվելու առաջարկությունը ստացել եմ գովազդային գործակալից»: Գոքորը պատմել էր նաև, որ սերիալում նկարահանվելուց հետո ավելի է խոնարհվում իր ժողովրդի առաջ. «Ամենաբարձր պաշտոնյաներից սկսած, զանգում են, կանչում-տեսնվում ենք: Պետավտոտեսուչները, երկրի կառավարիչները, կալանավորները զանգում են: Խոստացել եմ կալանատուն գնալ: Ոչինչ չեն նվիրել: Ես չեմ սիրում ընդունել: Տուն-մեքենա չեմ ընդունի, որովհետեւ ես սիրում եմ իմը ունենալ: Միլիարդ էլ եմ տեսել, միլիոն էլ, բայց ոչ միլիոնն է ինձ ուրախացրել, ոչ այլ բան: Երբ մի կտոր հացն առանց կծելու տվել եմ ուրիշին, եւ նա կշտացել է, ուրախացել եմ»: 218

Դիտվել է 7158 անգամ:
Print Friendly

Leave a Reply