Բոստոնյան ահաբեկիչների մայրը պնդում է, որ իր որդիներն անմեղ են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 22, 2013 8:36

Ապրիլի 15-ին բոստոնյան մարաթոնի ժամանակ տեղի ունեցած պայթյունի գլխավոր մեղավորների՝ Ջոհար և Թամեռլան Ցարնաևների մայրը՝ Զուբեյդաթ Ցարնաևան պնդում է, որ իր որդիները անմեղ են և ամերիկյան ոստիկանությունը նրանց պարզապես թակարդն է գցել: Կինը պատմել է, որ մինչև իր կրտսեր որդու ձերբակալումը, ավագ որդու մահվան մասին արդեն հայտնի էր: Այդ ժամանակ Ցարաևների մայրը Դաղստանից զանգահարել է ռուսական հեռուստաալիքներից մեկին և հայտնել, որ ամերիկյան ոստիկանությունը հետևում է իր ավագ որդու ցանկացած քայլին, այս թվում նրա այցելած ինտերնետային կայքերը: «Ես միանգամայն վստահ եմ, որ նրանց թակարդն են գցել, իմ երկու որդին էլ անմեղ են: Նրանք ամեն օր ինձ հետ կապվում էին հեռախոսով»,-ասել է Զուբեյդաթ Ցարնաևան:
«Anadolu» գործակալությունը գրում է, որ տղաների հայրը՝ Անզոր Ցարնաևը, ռուսական «Звезда» հեռուստաալիքի հետ հարցազրույցում հայտնել է, որ Բոստոնի ահաբեկչությունից անմիջապես հետո իր ավագ որդին՝ Թամեռլանը նրա հետ խոսել է հեռախոսով և խնդրել հոգ տանել կրտսեր եղբոր՝ Ջոհարի մասին:
Ցարնաև եղբայրները էթնիկ չեչեններ են Ղըրղզստանից, ովքեր ԱՄՆ են եկել փախստականի կարգավիճակով: Թամեռլանը Ամերիկայում որոշ ժամանակ բոքսով է զբաղվել, սովորել է Բոստոնի «Bunker Hill» քոլեջում, այնուհետև թողել է ուսումը, որպեսզի մասնակցի «National Golden Gloves 2010» մրցույթին: Նա ամուսնացած էր, ունի 3-ամյա դուստր: Ջոհար Ցարնաևը ավելի լավ էր հարմարվել ամերիկյան միջավայրին: Վերջինիս համադասարանցին CNN–ին տված հարցազրույցում նշել է, որ չի հավատում, որ քեմբրիջյան քոլեջի 19-ամյա շրջանավարտը կարող է կապ ունենալ Բոստոնի ահաբեկչության հետ:

Դիտվել է 1031 անգամ:
Print Friendly

Leave a Reply