Իրանը հայտնում է, որ հավատարիմ կմնա միջուկային պայմանագրի դրույթներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 21, 2013 1:19

Իրանի արտաքին գործերի նախարարը հայտնել է, որ երկիրը հավատարիմ է Միջուկային զենքի չտարածման համաձայնագրին և կշարունակի համագործակցել ՄԱԿ-ի վերահսկողական գործակալության հետ:
Համաշխարհային հինգ խոշոր ուժեր ուրբաթ օրը մեղադրել էին հյուսիսային Կորեային և Իրանին աշխարհի միջուկային անվտանգությունը լրջորեն վտանգելու մեջ՝ նշելով, որ նրանք ձեռնոց են նետում ՄԱԿ-ի պատժամիջոցներին:
Պատասխանելով այդ մեղադրանքներին՝ կիսապաշտոնական ISNA լրատվական գործակալությունը, մեջբերելով Իրանի արտաքին գործերի նախարար Ռամին Մեհմանպարաստին, նշել է, որ Իրանը հավատարիմ է համաձայնագրով իր ստանձնած պարտականություններին և կշարունակի իր համագործակցությունը Համաշխարհային ատոմային էներգիա գործակալության հետ:

Դիտվել է 2147 անգամ:
Print Friendly

Leave a Reply