Էրդողանը կոչ է արել երեխաների մեջ մզկիթների հանդեպ սեր սերմանել

Օրվա լուր | | April 20, 2013 15:41

Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը Անկարայում Ահմեդ Համդի Աքսեքի մզկիթի բացման արարողության ժամանակ կոչ է արել երեխաների մեջ սեր սերմանել մզկիթների նկատմամբ: «Մենք պետք է մեր երեխաների մեջ մզկիթների հանդեպ սեր ու հարգանք հյուսենք, դա կարևոր է ապագա սերունդների դաստիարակության համար»,-հայտարարել է վարչապետը: «Ես կոչ եմ անում մեր ճարտարապետներին մզկիթներ կառուցելիս հաշվի առնել նաև երեխաների գործոնը: Անհրաժեշտ է մզկիթները այնպես նախագծել, որ երեխաների մեջ սեր արթնանա գեղագիտության, հետևաբար և մզկիթների հանդեպ: Ստուգեք, թե ինչպիսի մոտեցում պետք է դրսևորել ապագա սերունդների հայացքները փոխելու համար»,-նշել է Էրդողանը:
Ինչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը՝ վարչապետ Էրդողանն ու թուրքական մեջլիսի նախագահ Ջեմիլ Չիչեքը ուրբաթօրյա նամազ են կատարել նորաբաց մզկիթում:

Դիտվել է 934 անգամ:
Print Friendly

Leave a Reply