Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերին կհիշեն Ստամբուլում, Անկարայում և Իզմիրում

Օրվա լուր | | April 20, 2013 15:38

Ստամբուլում, Անկարայում և Իզմիրում հիշելու են 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերին: Մի շարք ակտիվիստներ, լրագրողներ, ակադեմիկոսներ և արվեստագետներ կոչ են արել Թաքսիմի հրապարակում մասնակցելու զոհերի հիշատակման արարողությանը ցեղասպանության սկիզբը հանդիսացած արիլի 24-ին: «Վերջին հարյուր տարում այս հողերը շատ ցավ են տեսել: Ժողովուրդների խճանկար հանդիսացող Անատոլիան ամայացավ, գունազրկվեց, դալկացավ ամբողջական մի ազգ ստեղծելու կրքով: Գլխավորապես մուսուլման չլինելու համար ժողովուրդները համընդհանուր կերպով քշվում էին երկրից, նրանց ստիպում էին փախչել, նրանք հողազրկվում էին, իսկ նրանց, ովքեր կարողանում էին մնալ, ձուլում էին, հակառակ դեպքում՝ սպանում: Սակայն ամենասարսափելին պատահեց այս հողերի ամենահին տերերը հանդիսացող հայերի հետ: 2015 թվականի ապրիլի 24-ին սկսված այս կտտանքներով հայ ժողովուրդը համընդահուր վերացվեց: Այս ողբերգական հիշողությունը մոռացության չտալու համար Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին հրավիրում ենք ձեզ հարգանքի տուրք մատուցելու մեր կորցրած բոլոր հայրենակիցների հիշատակին»,-ասված է կոչ մեջ:
Ինչպես հաղորդում է «Marksist» կայքը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ոգեկոչման արարողությունները ապրիլի 24-ին Ստամբուլից բացի տեղի կունենան նաև Անկարայի Սաքարյա հրապարակում և Իզմիրի Բասմանե հրապարակում:

Դիտվել է 883 անգամ:
Print Friendly

Leave a Reply