Չեմպիոնները հայտնի են

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 20, 2013 13:34

Երևանի  մարզահամերգային համալիրում ավարտվեց բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը, հայտնի դարձան չեմպիոնները: Երևանի, Շիրակի, Լոռու, Արմավիրի, Սյունիքի մարզերի, Արցախի 145 մարզիկներ էին ռինգ դուրս եկել:

49 կգ քաշային կարգում չեմպիոն է դարձել Անուշավան Հարությունյանը, 52 կգ քաշային կարգում՝ Էրիկ Պետրոսյանը, 56 կգ քաշային կարգում՝ Սամվել Մելիքյանը, 60 կգ քաշային կարգում՝ Շավարշ Սողոյանը, 64 կգ քաշային կարգում՝ Մելքոն Մելքոնյանը, 69 կգ քաշային կարգում՝ Գոռ Ջևելիկյանը, 75 կգ քաշային կարգում՝ Նարեկ Մանասյանը, 81 կգ քաշային կարգում՝ Հենրիկ Սահակյանը, 91 կգ քաշային կարգում՝ Սերյոժա Հակոբյանը, +91 կգ քաշային կարգում՝ Արթուր Սողոյանը:

Առաջնության արդյունքներով համալրվել է Հայաստանի երիտասարդական հավաքականը, որը կնախապատրաստվի օգոստոսի 17-25-ը Հոլանդիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

 

Դիտվել է 925 անգամ:
Print Friendly

Leave a Reply