Բոստոնյան ահաբեկչության կասկածյալների մայրը ԱՄՆ-ում ձերբակալված է եղել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 20, 2013 12:16

Ահաբեկչության կասկածյալներ Թամեռլան ու Ջոհար Ցարնաևների մայրը` Զուբեյդատ Ցարնաևը  Քեմբրիջում հագուստի խանութից 1624 դոլար գողության համար ձերբակալվել էր:

Դեպքը կատարվել է 2012-ին: 45-ամյա կնոջը մեղադրել են 2 հոդվածով, սակայն ինչ պատիժ է  նա կրել, չի հայտնվում:

Նրա երկու որդիները կասկածվում են Բոստոնում մարաթոնի ժամանակ ահաբեկչություն իրականացնելու մեջ: 26-ամյա Թամեռլանը սպանվեց  ոստիկանության հրաձգության ժամանակ:

Ցարնաևների հայրը կարծում է, որ իր որդիների գլխին սարքել են: Նա  վերջին անգամ Թամեռլանի հետ խոսել է մարաթոնյան  պայթյունից մեկ օր անց:

Ցարնաևների հայրը արդեն մի քանի տարի բնակվում է Դաղստանում ու, վստահ է,, որ տղաներն անմեղ են: Հայրը պատմում է, որ շատ անհանգիստ էր, քանի որ  որդիներն ապրում են Բոստոնում:”Երբ հեռուստացույցով լսեցի կատարվածի մասին, իսկույն զանգեցի ու հարցրի` դուք լավ եք, ինչին որդին պատասխանել է`”Հայրիկ, մի անհանգստացիր, մենք այնտեղ չենք եղել, ողջ ենք”:

Ավագ որդու սպանվելու մասին լուրն իմացել է հեռուստացույցից: Ավագ դուստրն է զանգել ու ասել` Թամեռլանին սպանել են:

Անձոր Ցարնաևն ասում է, որ ընտանիքն ԱՄՆ է տեղափոխել, քանի որ Ղրղզստանում հալածում էին իրենց: Դրանից հետո հայրը որդիների հետ մեկ տարի բնակվեց Չեչնիայում, սակայն չկարողացան այնտեղ հարմարվել  և կրկին արտասահման մեկնեցին:

“Իմ երեխաները զենք աչքով չեն տեսել, միայն հեռուստատեսությամբ: Իսկ Ամերիկա մեկնեցին քաղաքական համակարգի պատճառով` ղրղզները մեզ նեղում էին: Մենք պարզապես ցանկանում էինք հանգիստ ապրել: Ես վախենում էի իմ երեխաների համար ու փրկում` ինչպես կարող էի”:

 

 

Դիտվել է 1635 անգամ:
Print Friendly

Leave a Reply