Թուրքիայի մարքսիստների հերթական նիստերում քննարկվելու է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 20, 2013 8:52

Հեղափոխական սոցիալիստական աշխատավորական կուսակցության կողմից 1992 թվականից սկսած ամեն տարի երկու անգամ կազմակերպվող գարնանային մարքսիստական ժողովները այս տարի ապրիլի 19-ից 23-ը, կանցկացվեն Ստամբուլում «Խաղաղություն, լուծում, անկախություն» կարգախոսով: Ժողովը տեղի կունենա Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակի «Taksim Hill» հյուրանոցում, որի ընթացքում կքննարկվեն Թուրքիայի և աշխարհի օրակարգում գտնվող մի շարք հարցեր:
Ինչպես հաղորդում է «Ակօս»-ը՝ սոցիալիստների հերթական նիստի ժամանակ քննարկվելու են նաև քրդական հարցի լուծման գործընթացը, 2015 թվականին ընդառաջ Հայոց ցեղասպանության ճանաչումը, ԱԶԿ-ի դեմ սոցիալիստական ընդդիմության հնարավորությունները, նեոլիբերիալիզմի, կապիտալիզմի գլոբալ ճգնաժամը, միասեռականությունը, ռասիզմը և նման այլ հարցեր: Արաբական գարնանը առնչվող նիստերին հանդես են գալու Անգլիայի, Լիբանանի, Եգիպտոսի և Սիրիայի սոցիալիստները:

Դիտվել է 760 անգամ:
Print Friendly

Leave a Reply