Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել “Մուրադ Մուրադյան. Անձը և գործը” գրքի շնորհանդեսը

Պաշտոնական, Օրվա լուր | | April 19, 2013 23:40

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպված Երևանի քաղաքապետեր մատենաշարի “Մուրադ Մուրադյան. Անձը և գործը” գրքի շնորհանդեսին: Միջոցառմանը ներկա են եղել նաև Երևանի նախկին քաղաքապետեր, ժամանակին քաղաքային խորհրդում աշխատած պաշտոնատար անձինք, նաև` մերօրյա պաշտոնյաներ:
Գիրքը ներկայացնում է Մուրադ Մուրադյանի կյանքն ու քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահի պաշտոնում աշխատած տարիներին ծավալած գործունեությունը: Գիրքը կազմվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպական վարչության պետ Գագիկ Բաղդասարյանի նախաձեռնությամբ:
Շնորհակալություն հայտնելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին գրքի հրատարակման հարցում ցուցաբերած աջակցության համար` Մուրադ Մուրադյանն ընդգծել է քաղաքապետի հետևողականությունն ու սրտացավությունը մայրաքաղաքի խնդիրների լուծման և քաղաքի զարգացման ուղղությամբ: Ի նշան երախտագիտության և հարգանքի՝ Երևանի նախկին քաղաքապետը պաշտոնապես գրքի առաջին օրինակը նվիրել է Տարոն Մարգարյանին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 1651 անգամ:
Print Friendly

Leave a Reply