Իրանը կրկին բողոքում է թուրքական սերիալի դեմ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 19, 2013 22:39

Թուրքական «Hürriyet»-ը, վկայակոչելով իրանական «IRNA» պաշտոնական լրատվական գործակալությունը, հաղորդում է, որ թուրքական «Samanyolu» հեռուստաալիքով հեռարձակվող «Խորքային պետությունը օսմանյան շրջանում» անունով սերիալի պատճառով Թուրքիայում Իրանի դեսպանությունը բողոքի նամակ է ուղարկել ալիքին: Քննադատական նամակում նշվում է, որ սերիալում տեղ են գտել «Հրահրիչ և երկու երկրների ժողովուրդներին վնասող» թեմաներ:
Իրանի դեսպանը պաշտպանել է այն տեսակետը, թե սերիալում «իրանցիների և շիա մուսուլմանների հավատքին վերաբերող» սխալ տեղեկություններ են տրվում: «Ես չէին սպասում, որ այս ալիքում տեղ կգտնեն կրոնական արժեքների հետ կապված հարցեր»,-նշել է դեսպանը: Վերջինս ավելի վաղ դժգոհություն էր հայտնել նաև «RTÜK» ալիքից՝ նրանց մեղադրելով «Գայլերի հովիտը» սերիալում հակաիրանական քարոզչություն տանելու մեջ:

Դիտվել է 1554 անգամ:
Print Friendly

Leave a Reply