Ասադը պետք է կրի իր պատիժը. Ահմեդ Դավութօղլու

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 19, 2013 21:29

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն «CNN Türk» հեռուստաալիքի եթերի ժամանակ անդրադարձել է սիրիական խնդրի զարգացումներին: «Վերջին երկու ամսվա ընթացքում Դամասկոսից Հալեպի ուղղությամբ 205 Scud հրթիռ է արձակվել: Դա մեզ ստիպում է գործնական քայլերի դիմել ռազմական հանցագործությունների կանխման համար»,-նշել է Դավութօղլուն:
Նախարարի խոսքերով՝ սիրիական հակամարտությունը արդեն վաղուց դուրս է եկել Ասադի ուժերի և ընդդիության միջև զինված պայքարի շրջանակներից: Նա նաև նշել է, որ զինված պայքարի ընթացքում կողմերը այնուամենայնիվ աշխատում են խուսափել քաղաքացիների ուղղությամբ ավիահարվածներ հասցնելուց: «Այնուհանդերձ Ասադը շարունակում է կեղեքել սեփական ժողովրդին՝ իրականացնելով ռազմական հանցանքներ»,-ասել է Թուրքիայի արտգործ նախարարը:
Վերջինիս համուզմամբ՝ այն հանգամանքը, որ Բաշար Ասադը իշխանությունը դեռ իր ձեռքում է պահում, չի նշանակում, որ նրա իշխանությունը լեգիտիմ է, և որ դա միայն միջազգային հանրության պասիվ արձագանքի մասին է վկայում: Անդրադառնալով Ռուսաստանի արտգործ նախարար Սերգեյ Լավրովի հետ վերջերս կայացած հանդիպմանը՝ Դավութօղլուն նշել է, որ Սիրիայի հարցում կողմերի տեսակետները դեռևս տարբեր են, այնուհանդերձ և՛ Անկարան, և՛ Մոսկվան կողմ են Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանմանը:

Դիտվել է 723 անգամ:
Print Friendly

Leave a Reply