«Բարևի» պայքարի նոր շրջափուլի մեկնարկը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 19, 2013 21:21

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր «Անի Պլազա» հյուրանոցում հանդիպեց իր համակիրների հետ` հրավիրած քաղաքացիական ազգային համաժողովի շրջանակներում: Մինչ հանդիպումը Րաֆֆի Հովհաննիսյանը տարածել էր հաղորդագրություն` ըստ որի այսօրվա հանդիպման ընթացքում պետք է տրվեր «պայքարի նոր շրջափուլի մեկնարկը»: Քաղաքացիական ազգային համաժողովի մուտքն ազատ էր բոլորի համար:
Րաֆֆի Հովհաննիսյանը իր խոսքում դիմեց Բաղրամյան 26-ի «ներկայացուցիչներին»` հիշեցնելով, որ անարդարությունը ունի հետևանքներ. «Չուշացնեք Ձեր ինքնահրաժարումը», – ասաց «Ժառանգության» առաջնորդը:
Ինչ վերաբերում է «պայքարի նոր շրջափուլի մեկնարկին», Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց. «Բարևի հեղափոխությունից թևակոխում ենք նոր Հայաստանի ոգեկոչման հանգրվան: Ապրիլի 22-27-ը (բացառությամբ ապրիլի 24-ի) կունենանք մարզային ժողովներ, մայիսի 9-ին կվերադառնանք մայրաքաղաք և տեղի կունենա հաղթական հավաքը Երևանում: Այս ընթացքում կընդունենք նոր Հայաստանի մանիֆեստ ու հավատո հանգանակը»:
«Ժառանգության» առաջնորդը մատնանշեց, որ ոչ ապրիլի 9-ով, ոչ էլ մայիսի 9-ով որևէ բան չի ավարտվում: <>, – ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Դիտվել է 1455 անգամ:
Print Friendly

Leave a Reply