Թոմաս Մելիան Ադրբեջանին կոչ է արել հարգել մարդու իրավունքները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 19, 2013 20:52

Ադրբեջանում գտնվող ԱՄՆ պատվիրակությունը՝ պետքարտուղարի օգնականի տեղակալ Թոմաս Մելիայի գլխավորությամբ, Արբեջանի իշխանություններին քաղաքացիական հասարակության և ընդդիմության հետ երկխոսության կոչ է արել, հաղորդում է ադրբեջանական “Contacat.az” կայքը:
Այս մասին Մելիան հայտարարել է ապրիլի 18-ին պաշտոնատար անձանց, քաղաքացիական ակտիվիստների և ընդդիմության ներկայացուցիչների հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ:
Մելիային մտահոգել է Ադրբեջանում ազատ արտահայտման և հավաքներ անցկացնելու համար ձերբակալությունների հարցը՝ կոչ անելով ազատ արձակել այդ անձանց:
Նրան հատկապես մտահոգել է այն հանգամանքը, որ իրեն թույլ չեն տվել հանդիպել “REAL” շարժման առաջնորդ, անազատության մեջ գտնվող Իլգար Մամեդովի հետ:
Մելիայի խոսքով՝ ինքը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել դադարեցնել ճնշումները քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ և վերացնել հասարակական կազմակերպությունների գործունեությունը խոչընդոտող գործոնները: Նա ընդգծել է ժողովրդավարական գաղափարներին հարող կառույցների՝ հատկապես Ազատ մտքի ինստիտուտի ազատ գործելու համար անհրաժեշտ պայմանների ապահովման կարևորությունը:
Անդրադառնալով Ադրբեջանում տեղի ունենալիք առաջիկա նախագահական ընտրություններին` Մելիան նշել է, որ դա Ադրբեջանի համար լավ հնարավորություն է ցույց տալու՝ որքանով է Բաքուն հետևում է միջազգային իր պարտավորություններին:
Ամերիկացի դիվանագետը տեղեկացրել է, որ ապրիլի 19-ին Պետդեպը կհրապարակի Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի մասին իր տարեկան հաշվետվությունը:

Դիտվել է 1769 անգամ:
Print Friendly

Leave a Reply