«Ուղեցույց» տղամարդկանց` ինչպես գտնել կնոջ սրտի բանալին

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | April 19, 2013 17:47

Ինչպե՞ս  գրավել կնոջ սիրտը: Այս հարցը երբեմն իրեն տալիս է ցանկացած տղամարդ, անգամ նա, ով բավարար տիրապետում է այդ արվեստին: Կան բաներ, որոնք բավականին պարզ են և բացատրության կարիք չունեն, բայց տղամարդիկ պետք է հիշեն՝ գոնե երբեմն:

Կանայք տղամարդու մեջ գնահատում են.

  • Խելքը:
  • Հաջողությունը:
  • Ինքնավստահությունը:
  • Ուժը:
  • Ինքնահարգանքը:
  • Անկախությունը:
  • Կրքոտությունը:
  • Քաջությունը:
  • Տղամարդկությունը:
  • Վճռականությունը:
  • Սրամտությունը:
  • Նպատակասլացությունը:
  • Բարությունը:
  • Հուսալիությունը:
  • Ուշադրությունը:
  • Զգայունությունը:
  • Հումորի զգացողությունը:

Ի՞նչ չեն սիրում կանայք:

  • Տղամարդկանց՝ սեփական արժանիքների նկատմամբ թերահավատությունը:
  • Հումորի զգացողության բացակայությունը:
  • Անվստահությունը:
  • Չափազանց ինքնավստահությունը:
  • Բացասական վերաբերմունքը կնոջ բոլոր արարքների հանդեպ:
  • Ժլատությունը:
  • Փոխըմբռնման բացակայությունը:
  • Ինքն իրեն խղճալը:
  • Կնոջը վերափոխելու փորձերը:
  • Կոպիտ հումորը:

 Ինչպե՞ս պարզել` կինը հետաքրքրասիրություն ցուցաբերո՞ւմ է ձեր հանդեպ, թե՞ ոչ:

Հաճախ կանայք կամա և ակամա ազդանշաններ են հաղորդում տղամարդու հանդեպ իրենց ունեցած հետաքրքրության և սիրախաղ սկսելու ցանկության մասին: Առհասարակ, տղամարդկանց հրապուրելու առումով կանայք շատ հնարամիտ են: Նրանք երբեմն անում են, անգամ, անհավանական բաներ: Սակայն կան ազդանշաններ, որոնք կանայք կիրառում են անհիշելի ժամանակներից: Դրանց ցուցակը բավականին մեծ է, սակայն ներկայացնում ենք առավել տարածված ազդանշանները.

  • Գայթակղող հայացք: Նա մի հայացք է նետում Ձեզ վրա և արագ հեռացնում, այնուհետև դա կրկնում է՝ հայացքն ավելի երկար պահելով: Ժամանակ առ ժամանակ կրկնվող հայացքը կարող է ուղեկցվել նկատելի ժպիտով:
  • Ձեզ հետ զրույցի ժամանակ կինը մազերի հետ է խաղում:
  • Նա հաճախ է ժպտում և շատ հարցեր տալիս:
  • Հնարավոր է զրույցի ժամանակ դիպչի Ձեզ:
  • Ակամա կրկնօրինակում է Ձեր շարժումները:
  • Թերևակի սեթևեթում է:
  • Նստում է Ձեր դիմաց և ոտքը գցում ոտքին այնպես, որ տեսանելի լինեն ազդրերը:

Ամեն դեպքում հիշեք` սիրախաղը դեռևս խոստում չէ, այլ պարզապես խաղ, որը կարող է ավարտվել ցանկացած պահի, բայց կարող է նաև շարունակություն ունենալ:

Մի´ համառեք և ժամանակ մի ծախսեք, եթե կինը Ձեզ բոլորովին այլ ազդանշաններ է հաղորդում:

  • Մի կողմ է քաշվում, երբ մոտենում եք իրեն:
  • Խուսափում է Ձեզանից:
  • Չի կիսում արտաքին շփումը Ձեզ հետ:
  • Ձեզ հետ խոսելիս թևերը «խաչում է» կրծքին:
  • Խոսելիս քիթը տրորում է:
  • Խոսելիս շուրջն է նայում կամ այլ տղամարդկանց:
  • Չի փորձում զրույցը շարունակել և ալարկոտությամբ է արձագանքում Ձեր մեկնաբանություններին:
  • Հատուկ հակված չէն պատասխանել Ձեր հարցերին և լրացուցիչ հարցեր էլ չի տալիս:

Իհարկե պետք չէ այդ ազդանշաններին շատ բառացիորեն վերաբերել: Հաճախ այդ շարժումները կարող են պայմանավորված լինել նաև կնոջ սովորություններով կամ այդ պահին ունեցած տրամադրությամբ:

Ինչի՞ն են կանայք առավել բարեհամբույր արձագանքում:

Առաջին հերթին չպետք է մոռանալ հաճոյախոսությունների մասին. գրեթե չկա մի կին, որին դա դուր չգա: Մյուս կողմից, չափից դուրս շատ հաճոյախոսություններն ու անզուսպ շողոքորթությունը կարող են կնոջն իրականության զգացողությունից կտրել:

Հիշեք` կանանց համար կարևոր չէ, թե ինչ եք ասում, այլ այն, թե ինչ զգացողությամբ ու էմոցիաներով եք դա ասում և թե արդյոք դրանք ասում եք, որ տպավորություն թողնեք նրա վրա:

Ի վերջո կանանց համար կարևոր է այն տրամադրությունն ու մթնոլորտը, որ Դուք ստեղծում եք, ինչպես նաև ուշադրությունն ու հարմարավետության զգացողությունը, որ նա զգում է Ձեր կողքին:

Սիրելի´ տղամարդիկ, արեք ինչ որ յուրօրինակ, ոչ ստանդարտ բան, ուշադրություն դարձրեք մանրուքներին, որոնք կարևոր են կանանց համար, թույլ տվեք կնոջը զգալ, որ նա ամենակարևոր էակն է Ձեզ համար: Եվ ամենակարևորը` Ձեր խոսքերն ապացուցեք գործով:

Դիտվել է 2642 անգամ:
Print Friendly

Leave a Reply