Նոր սերնդին պետք է ոչ թե դաստիարակենք իբրև ցեղասպանված ազգի զավակ, որ լի է ատելությամբ, այլ տանենք ինքնամաքրման ուղով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 19, 2013 15:01

Այսօր «Հայելի» ակումբում բժիշկ-հոգեբան Արմեն Ներսիսյանը եւ հոգեբան Սամվել Խուդոյանը, պատասխանելով հարցին, թե  քանի սերունդ է անհրաժեշտ ցեղասպանվածի սինդրոմը հաղթահարելու համար, եկան ընդհանուր եզրակացության, որ քանի սերնդափոխություն էլ լինի, այս գենը չի վերանա, քանի որ ցեղասպանության ինֆորմացիան ամրացած է մեր գենետիկ հիշողության մեջ:

Արմեն Ներսիսյանը, խոսելով Երևանյան հիվանդության մասին, նշեց, որ դա  մեկ օրինակ է  բազմաթիվ հիվանդություններից, որոնց կիզակետում` նոպաների ժամանակ, հիվանդների մոտ ի հայտ են գալիս հիշողություններ` կապված ցեղասպանության հետ, նրանք հիշում և հաճախ բարձրաձայն նկարագրում են առանձին դրվագներ: Երկրորդ, անգամ երրորդ և ավելի սերունդներում պահպանվում է ինֆերմացիան դեպրեսիայի, անարգանքի, ատելության ձևով: «Թեև հիշողությունը կրում ենք բոլորս, բայց այդ վիճակը սրանում, արթնանում է  մարմնական ու հոգեկան ուժեղ ցավի ժամանակ: Մեր ներկայիս կյանքի սթրեսները նպաստում են այս հիվանդության խորացմանը», – նշեց Արմեն Ներսիսյանը:

Ankakh.com-ի  հարցին, թե, եթե մի կողմ դնենք գենետիկ հիշողության փաստը, արդյոք նման սրացումներին չի նպաստում նաև այն անընդմեջ պրոպագանդան, որ տարվում է եթերով ու մամուլով, որտեղ, օրինակ, փոքրիկ երեխաները կարող են տեսնել եղեռնագործությունների մանրամասն նկարագրություններ ու ավելորդ սթրես ապրեն, բանախոսների կարծիքները բաժանվեցին:  Եթե Սամվել Խուդոյանը կարծում է, որ այս մասին խոսելը պարտադիր է, քանի որ չի կարելի մոռանալ պատմությունը, ապա Արմեն Ներսիսյանը համաձայնեց, որ ցեղասպանության մասին խոսելիս  պետք է ուշադրություն դարձնել  մատուցվող ինֆորմացիայի ձևին, քանի որ նոր սերնդին պետք է ոչ թե դաստիարակենք իբրև ցեղասպանված ու բռնաբարված ազգի զավակ, որ լի է ատելությամբ, այլ տանենք ինքնամաքրման, հաշտեցման, ներման ուղիով:

Դիտվել է 1186 անգամ:
Print Friendly

Leave a Reply