«ՀԿԵ» ՓԲԸ բեռնափոխադրումների ծավալը 2013 թվականի առաջին եռամսյակում աճել է 6,1%

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | April 19, 2013 12:24

2013 թվականի առաջին եռամսյակում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն փոխադրել է 648,6 հազ. տոննա բեռ, ինչը 6,1%-ով գերազանցում է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Արտահամնան հաղորդակցությունում ՀԿԵ-ի բեռնափոխադրումների ծավալը  2013 թվականի հաշվետու ժամանակահատվածում կազմել է 95,3 հազար տոննա` 1,8%-ով նվազելով անցյալ տարվա ցուցանիշի համեմատ:

Ներմուծման հաղորդակցությունում փոխադրվել է 229,0 հազար տոննա բեռ՝ 1,7%-ով նվազելով 2012 թվականի հունվար-մարտի հետ համեմատ:

Իսկ տեղական հաղորդակցությունում բեռնափոխադրումների ծավալը կազմել է 324,3 հազար տոննա՝ գերազանցելով անցյալ տարվա շեմը 15,3%-ով:

12,7%-ով աճել է նաև միջին օրեկան բեռնումը երկաթուղում: Իր հերթին միջին օրեկան բեռնաթափման ցուցանիշը աճել է 7%-ով:

Այսպիսով, ընկերությունում շարունակվում է գործունեության հիմնական ցուցանիշների՝ այդ թվում նաև բեռնափոխադրումների ծավալների աճը: Նման արդյունքներին հնարավոր եղավ հասնել շարժակազմի ծառայությունների որակի բարձրացման, փոխադրումների ժամկետների կրճատման և սակագնային առաջարկների ձևավորման ուղղություններով տարվող ՀԿԵ-ի միջոցառումների շնորհիվ:

Երկաթուղային ենթակառուցվածքի հուսալիության մակարդակի բարձրացումը թույլ տվեց կրճատել փոխադրումների ժամկետները, բարձրացնել բեռնափոխադրումների հուսալիությունը, կրճատել բեռի վնասման և կորստի ռիսկերը:

 

ՀԿԵում էապես բարելավվել են լոկոմոտիվների և բեռնատար վագոնների շահագործման ցուցանիշները

 2013 թվականի հունվար-մարտին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում էապես բարելավվել են լոկոմոտիվների և բեռնատար վագոնների շահագործման ցուցանիշները: Վերջին վիճակագրական տվյալների համաձայն՝ մեկ բեռնատար վագոնի շրջանառությունը 2012 թվականի առաջին եռամսյակի հետ համեմատ արագացել է 1 օրով կամ 35,7%-ով:

Ըստ վիճակագրական տվյալների՝ հունվար-մարտին մեկ վագոնը շրջանառությունում էր գտնվել միջինում 2,8 օր:

Մեկ վագոնի միջին արտադրողականությունը 2013 թվականի առաջին եռամսյակում կազմել է 5356 տկմ նետտո/վագոն, ինչը 34,5%-ով գերազանցում է 2012 թվականի նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշը:

Բարելավվել են նաև լոկոմոտիվների շահագործման ցուցանիշները: Մեկ լոկոմոտիվի միջին օրեկան վազքը կազմել է 370,6 լոկ-կմ, ինչը 7,8%-ով գերազանցում է  2012-ի ցուցանիշը:

Ընկերությունը նման արդյունքների կարողացել է հասնել ենթակառուցվածքի և շարժակազմի արդիականացման, գնացքների անվտանգության ապահովման շնորհիվ:

Դիտվել է 3406 անգամ:
Print Friendly

Leave a Reply