Կկազմակերպվեն ավարտական քննություններ` դրսեկության ձևով (էքստեռն)

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | April 18, 2013 18:46

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել ` “2013 թվականի` դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը հաստատելու մասին”: Համաձայն հրամանի`  դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննություններ անցկացնելու իրավունքը վերապահվել է ՀՀ կրթության և գիտության  նախարարության “Երևանի պետական համալսարանին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց” պետական ոչ առևտրային կազմակերպությանը: Հրամանի մեկ այլ կետով`  քննությունները կանցկացվեն 2013 թվականի մայիսի 24-ից մինչև հունիսի 26-ն ընկած  ժամանակահատվածում

Դիտվել է 787 անգամ:
Print Friendly

Leave a Reply