Ադրբեջանում որդին սպանել է հարազատ հորը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 18, 2013 18:15

Ադրբեջանում հայրասպանություն է տեղի ունեցել:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, ադրբեջանական գյուղերից մեկում 33-ամյա Վեյսել Մահմուդովը դանակով հարվածել է հարազատ հոր`55-ամյա Այդըն Մահմուդովի մեջքին: Վերջինս տեղում մահացել է:

Հայրասպանության պատճառը  եղել է ընդամենը ընտանեկան կոնֆլիկտը:

Սումգայիթի քաղաքային ոստիկանության վարչությունում հաստատել են այս դեպքը: Վ. Մահմուդովը ձերբակալվել է:

Փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել:

Դիտվել է 1270 անգամ:
Print Friendly

Leave a Reply