Մրցույթներ՝ «Տարվա լավագույն տնօրեն» և «Տարվա լավագույն դաստիարակ»

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | April 18, 2013 17:30

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանի  2013 թվականի ապրիլի 17-ի N 407-Ա/Ք հրամանով հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատությունների  “Տարվա  լավագույն տնօրեն”,  “Տարվա լավագույն դաստիարակ”   մրցույթի անցկացման կարգը, անվանակարգերի բնութագրիչները, հարցաշարերը, արձանագրային թերթերը և ամփոփաթերթը: Մրցույթի նպատակն է` նպաստել Հայաստանի Հանրապետության  նախադպրոցական ուսումնական հաստատություններում մանկավարժի դերի, նշանակության, վարկի և հեղինակության բարձրացմանը` ազգի սերունդներին կրթելու, դաստիարակելու գործում` բացահայտելով մասնագիտական խորը պատրաստվածություն ցուցաբերած, տաղանդաշատ, ստեղծագործական աշխատանք կատարող նախադպրոցական կրթության ոլորտի ղեկավար և մանկավարժական կադրերին, տարածելով նրանց մանկավարժական և մասնագիտական առաջավոր փորձը, խթանելով հասարակության մեջ մանկավարժի հեղինակության բարձրացումը:
Մրցույթներն անցկացվում են Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու աջակցությամբ:

Դիտվել է 2386 անգամ:
Print Friendly

Leave a Reply