Երևանցի դպրոցականները այցելել են իրենց դպրոցների անվանատուների արձաններին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 18, 2013 17:24

Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների աշակերտները այսօր այցելել են իրենց դպրոցների անվանատու գործիչների հուշարձաններին։  Հուշարձանների պահպանության օրվա առթիվ դպրոցականները մեկական դասաժամ տրամադրել են՝ մաքրելու հուշարձանների տարածքները, ապա ծաղիկներ են դրել անվանի գործիչների արձանների։

Երևանի քաղաքապետարանի, ՀՀ Պաշտպանության և Մշակույթի նախարարությունների համատեղ կազմակերպած համաքաղաքային միջոցառմանը մասնակցել են մայրաքաղաքի բոլոր հիմնական դպրոցների, այդ թվում նաև դեռևս չանվանադրված դպրոցների աշակերտները։ Արձանների շուրջը աշակերտների մասնակցությամբ անցկացվել են նաև օրինակելի դասեր՝ արձանի անվանակրի ու հեղինակի մասին պատմող դրվագներով։

Միջոցառումներին ներկա են եղել նաև Երևանի քաղաքապետի տեղեկալ Վանո Վարդանյանը, Հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչութուն

 

Դիտվել է 1088 անգամ:
Print Friendly

Leave a Reply