Փլուզվել է առաստաղի մի հատվածը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 17, 2013 20:59

Ապրիլի 17-ին, ժամը 11.20-ին տեղեկատվություն է ստացվել, որ անձրևաջրերի հետևանքով փլուզվել է Վայոց ձորի մարզի Եղեգիս գյուղի 3-րդ փողոցի 6-րդ տան առաստաղի մի հատվածը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության ՃԿԿ արձագանքման խումբը:

Պարզվել է, որ փլուզվել է Մկրտիչ Մկրտչյանին պատկանող տան առաստաղը` 3քմ մակերեսով:

Դիտվել է 982 անգամ:
Print Friendly

Leave a Reply