«Ալևիների ձեռքի հացը չի ուտվում». թուրք ուսուցիչ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 17, 2013 20:33

Թուրքական «Cumhuriyet» թերթից Աբիդին Յաղմուրի լուրի համաձայն՝ Մերսինի շրջանի Գազիփաշա միջնակարգ դպրոցում կրոնական մշակույթի դասի ժամանակ աշակերտներից մեկը պատմելով կրոնական ծեսերից մեկի՝ կենդանիների զոհաբերության մասին, ասել է, որ իր ընտանիքը այդ տոնը մեկ այլ օր է նշում: Այդ ժամանակ ուուցիչը աշակերտին ասել է, որ նման պարագայում նրա ընտանիքը ալևի է և ալևիները մուսուլմաններ չեն:
Ալևիների մասին խոսակցությունները աշակերտների և ուսուցչի միջև շարունակվել է նաև հետո: Մեկ այլ դասի ժամանակ ուսուցիչը օգտագործել է «Ալևիների ձեռքի հացը չի ուտվում» արտահայտությունը՝ հարուցելով աշակերտների դժգոհությունը: Վերջիններս տեղի ունեցածի մասին պատմել են իրենց ծնողներին, ովքեր էլ ուսուցչի դեմ բողոք են ներկայացրել դպրոցին: Չնայած դրան՝ խտրական ուսուցիչը շարունակել էր դասարան մտնել: Այնուհետև դպրոցի ծնողկոմիտեն դիմել էր շրջանի կրթական վարչություն, ինչի արդյունքում ուսուցչին հեռացրել էին աշխատանքից:
Մերսինում տեղի ունեցած դեպքը կարճ ժամանակում արդեն երրորդն է Թուրքիայում: Որոշ ժամանակ առաջ Ստամբուլի Ֆաթիհ Դավուդփաշա վարժարանում կրոնի ուսուցիչը դասի ժամանակ գրատախտակին երկու ճանապարհ էր գծել՝ մեկը մոլորյալների, մյուսը՝ ճիշտ ճանապարհով գնացողների համար: Ուսուցիչը քրիստոնյաներին, հուդայականներին և ալևիներին մոլորյալներ էր անվանել:

Դիտվել է 958 անգամ:
Print Friendly

Leave a Reply