Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչին

Պաշտոնական, Օրվա լուր | | April 17, 2013 20:23

Ապրիլի 17-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ դեսպան Անդրեյ Դեշիցային:
Էդվարդ Նալբանդյանը դեսպան Դեշիցային ներկայացրեց Հայաստանի և միջազգային հանրության ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Անդրեյ Դեշիցան նշեց, որ ԵԱՀԿ ուկրաինական նախագահությունը սատարում է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը և այդ ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործադրվող ջանքերին:
Զրուցակիցներն անդրադարձան նաև ԵԱՀԿ գործող նախագահի Հարավային Կովկաս կատարելիք այցի հետ կապված հարցերին

Դիտվել է 821 անգամ:
Print Friendly

Leave a Reply