Վահանակների սեւ ֆոնին վրա գրված «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը դրոշմված է արյունոտված ափերի հետքեով,լուսանկարներ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 17, 2013 14:47

2013թ Հայկական ցեղասպանության ճանաչմանը նպաստող Գովազդային վահանակները տեղակայված են, Ֆոքսբորոյում, Քեմբրիջում եւ Ուոթերթաունում (Մասաչուսեթս)։

Ամենամյա Գովազդային Վահանակները՝ հովանավորվել են Խաղաղության Արվեստ, կազմակերպության (Peace of Art, Inc.) www.peaceofart.org Անշահույթ կրթական կազմակերպությանը։ Խաղաղություն Արվեստ կազմակերպությունը օգտագործում է համընդհանուր արվեստի լեզուն, իրազերկ պահելու մարդկային գոյավիճակին, նպաստելով հակամարտություների խաղաղ լուծմանը։

Երեք հսկա գովազդային վահանակներ 10′ x 30′ ոտք եւ մյուսները 11′ x 27′ ոտք, նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Վահանակներից առաջինը 10′x 30′ ոտք գտնվում է Ֆոքսբորոյում (Մասաչուսեթս) տեղակայված է «Ժիլետ» մարզադահլիճի եւ «Պետրիոտ Պլեյսի» հարեւանությամբ,հստակորեն տեսանելի բոլորի համար:

Երկրորդ գովազդային վահանակը տեղակայված է Ուոթերթաուն (Մասաչուսեթս), Հայկական համայնքի սրտում (Mount Auburn) փողոցի վրա Հայկական շուկայի, մշակութային կենտրոնների, եկեղեցիների եւ Ամերիկայի Հայոց Գրադարան եւ թանգարանի մոտ։

Երորդը տեղակայված է դեպի Քեմբրիջ, Բոստոն, եւ Սամրվիլ տանող եւ բերող դարբասաշեմք միջեւ, Քեմբրիջ փողոցի վրա Lechmere կայարանի եւ խոշոր առեւտրական կենտրոնների մոտ։ Ունի, բարձր երթեւեկություն ինչպես նաեւ բարձր տեսանելիություն,, Քեմբրիջ (Մասաչուսեթս)։

Դանիել Վարուժան Հեճինեան, նախագահ եւ հիմնադիր Խաղաղության Արվեստ կազմակերպությանը, ասել է, որ «այս վահանակներով հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց ցեղասպանության զոհերու հիշատակին, կոչ անելով միջազգային հանրությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը, եւ դատապարտել հանցագործներին: 98 տարի է անցել, բայց 1915 թ. սարսափելի իրադարձությունների արյունոտ ձեռնահետքերը, դրոշմվել են աշխարհի պատմության էջերի վրա երբ 1,5 միլիոն հայեր կորցրին իրենց կյանքը»:

 

Դիտվել է 993 անգամ:
Print Friendly

Leave a Reply