Իրանը հայտնում է, որ հնարավոր է ավելի մեծ աստիճանի հարստացված ուրանի կարիք ունենա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 16, 2013 22:21

Իրանի միջուկային ծրագրի ղեկավարը հայտնում է, որ երկիրը հնարավոր է ներկայիս աստիճանից ավելի բարձր աստիճանի հարստացված ուրանի կարիք ունենա:
Երեքշաբթի կիսապաշտոնական Fars լրատվական գործակալությունը, մեջբերելով Ֆերեդուն Աբասին, հայտնում է, որ Իրանը չի պատրաստվում 20 տոկոսից ավել ուրան հարստացնել, սակայն որոշ դեպքերում, ինչպիսին օրինակ նավերի և սուզանավերի պարագայում, որոնց համար անհրաժեշտ է արտադրել փոքր շարժիչներ՝ մինչև 56 տոկոս հարստացված վառելիքի կարիք կա:
Սա առաջին դեպքն է, որ Իրանի կառավարության պաշտոնյան խոսում է ուրանի ավելի շատ հարստացման մասին: Աբբասին չի նշել արդյոք Իրանը պատրաստվում է ինքը արտադրել այդ վառելիքը, թե ներկրել դրսից:
Ուրանի հարստացման հարցը Իրանի և արևմուտքի միջև հիմնական վեճի առարկան է, քանի որ արևմուտքը կասկածում է, որ երկիրը պատրաստվում է միջուկային զենք արտադրել: Միջուկային զենքի համար ուրանը պետք է հարստացված լինի 90 տոկոսից ավել:

Դիտվել է 2462 անգամ:
Print Friendly

Leave a Reply