Թուրք հայտնի երաժիշտը դատապարտվել է Twitter-ում իսլամի վերաբերյալ կատակելու համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 16, 2013 22:02

Երեկ ճանաչված թուրք դաշնակահար և կոմպոզիտոր Ֆազիլ Սեյի փաստաբանը հայտնել է, որ դաշնակահարին մեղադրել են Twitter-ում արված մեկնաբանությամբ իրենց կրոնին վիրավորելու համար:
43-ամյա երաժիշտը, որը նվագել է Նյու Յորքի ֆիլհարմոնիկ և այլ նվագախմբերի հետ, կանգնել է դատարանի առջև անցած տարի համացանցային կայքում կրոնական առաջնորդի և իսլամի վերաբերյալ կատակելու համար:
Թուրքիայում իրենց կարծիքը հայտնելու համար բազմաթիվ մտավորականներ և արվեստագետներ են ձերբակալվել:
10 ամիս բանտարկության դատապարտված Սեյը հանդիսանում է նաև վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իսլամական արմատներ ունեցող կառավարության մեծ քննադատ:
Սեյը կատակել էր աղոթքի կոչի վերաբերյալ, որը ընդհամենը տևում է 22 վայրկյան՝ հարցնելով, թե ինչու են այդքան շտապում՝ կին է սպասում իրենց, թե սեղանին դրված ալկոհոլային խմիչքը: Իսլամում արգելված է ալկոհոլային խմիչքներ օգտագործել և բազմաթիվ իսլամամիստներ այդ մեջբերումը անընդունելի են համարում:
Փաստաբանը նաև նշել է, որ երաժիշտի պատիժը հետաձգվել է հինգ տարով, սակայն Սեյը դեռևս չի կողմնորոշվում բողոքարկի այն, թե ոչ: Այնուամենայնիվ նա փակել է իր Twitter-ի էջը:

Գերմանացի քաղաքական գործիչը, բողոքելով Սեյի վճռի դեմ, երաժիշտի դատավճիռը սկանդալային է համարել և նշել, որ Թուրքիայի Եվրոպական միությանը անդամակցության գործընթացը պետք է կասեցվի:
Թուրք Նոբելյան մրցանակակաիր Օրհամ Փամուկը նույնպես դատապարտվել էր հայերի մասսայական սպանությունների վերաբերյալ իր մեկնաբանությունների համար, որը թուրքական օրենքով հանցագործություն է համարվում, մինչև 2008թ-ին կառավարությունը փոփոխություններ մտցերեց այդ կետում:
Մինչ այդ ծագումով հայ, լրագրող Հրանտ Դինքը սպանվել էր 2007թ-ին իր աշխատավայրի դիմաց կրկին թուրքերի կողմից հայերի մասսայական սպանությունների վերաբերյալ իր մեկնաբանությունների համար:

Դիտվել է 1097 անգամ:
Print Friendly

Leave a Reply