«Շիրակը» սպասում է մրցակցին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 16, 2013 21:53

Գյումրի «Շիրակը» առաջինն իրավունք ստացավ հանդես գալու  ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչում:

«Շիրակը» Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում  0:0 հաշվով ավարտեց Երևանի «Միկայի» հետ հանդիպումը: Պայքարը կշարունակեն շիրակցիները, քանի որ առաջին խաղում  նրանք հաղթել էին 1:0 հաշվով:

«Շիրակի» մրցակիցը հայտնի կդառնա վաղը կայանալիք կիսաեզրափակչի երկրորդ խաղում: Կմրցեն  Երևանի «Փյունիկը» և Կապանի «Գանձասարը»:

Թիմերի առաջին խաղում երևանցի ֆուտբոլիստները հաղթել էին 1:0 հաշվով:

Դիտվել է 1019 անգամ:
Print Friendly

Leave a Reply