Պետք է ստեղծվի պատմաբանների հանձնաժողով` 1915թ. դեպքերը ուսումնասիրելու համար. Թուրքիայի փոխվարչապետ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 16, 2013 20:30

Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը, ով այցով գտնվում է Փարիզում, հարցազրույց է տվել “France 24” հեռուստաընկերությանը, հաղորդում է թուրքական “Անադոլու” գործակալությունը:

Խոսելով 1915թ. Հայոց ցեղասպանության մասին`Արընչը պնդել է, որ հարցը կարող է լուծվել բացառությամբ պատմաբանների ջանքերով։ Վերջինս դարձյալ պնդել է, որ թուրքական արխիվները բաց են ուսումնասիրությունների համար, և կողմնակից է պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելուն։

Արընչը,անդրադառնալով ԵՄ (Եվրոպական միություն) անդամակցությանը, նշել է, որ Թուրքիան ցանկանում է միանալ ԵՄ-ին, մինչդեռ մի շարք երկրներ, այդ թվում նաև Ֆրանսիան և Գերմանիան դեմ են դրան: “Մենք էլ ուզում ենք ձեզ հետ միասին լինել: ԵՄ-ին անդամակցելով`մենք ոչ թե բեռ կլինենք ձեզ համար, այլ այդ բեռից կազատենք ձեզ”, -ասել է փոխվարչապետը:

Դիտվել է 984 անգամ:
Print Friendly

Leave a Reply