Քաղաքապետարանը և ՀՀ մշակույթի նախարարությունը բացառում են Ա.Թամանյանի նախագծած շենքին որևէ միջամտություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 16, 2013 20:17

Պուշկինի փողոցի հ.25 հասցեում գտնվող շենքի առնչությամբ լրահոսում տեղ գտած տեղեկատվության հետ կապված հարկ ենք համարում տեղեկացնել, որ նշված հասցեում գտնվող Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում ընգրկված հ. 56 հուշարձան-շենքի /բնակելի տուն– Ճարտ. Ա.Թամանյան / արտաքին տեսքի և ծավալային լուծումների հետ կապված որևէ փոփոխություններ չեն նախատեսվում։
Միաժամանակ հայտնում ենք, որ քննարկվող շինության հարևանությամբ նախատեսվող կառույցների էսքիզային նախագծերը մանրամասն քննարկվել են Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի ճարտարապետության հանձնաժողովում և ՀՀ մշակույթի նախարարությունում, ըստ որոնց որոշվել է բացառել Ա.Թամանյանի նախագծած շենքին որևէ միջամտություն։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
Հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 1020 անգամ:
Print Friendly

Leave a Reply