ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է ուժեղացնի ճնշումը Հայաստանի նկատմամբ. Զիյաֆեթ Ասքերով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 16, 2013 19:57

ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է ուժեղացնի ճնշումը Հայաստանի նկատմամբ, հայտարարել է Ադրբեջանի Միլի Մեջլիսի (խորհրդարան) նախագահի առաջին տեղակալ Զիյաֆեթ Ասքերովը:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Day.az” կայքը, Ասքերովը, նշելով, որ տարածաշրջան Մինսկի խմբի համանախագահների այցը ոչնչով չի նշանավորվել, հավելել է. “ԼՂ հարցի վերաբերյալ բանակցությունները չեն կարող այս կերպ շարունակվել: Մենք միշտ ասել ենք և այսօր էլ պնդում ենք, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը պետք է ուժեղացնի ճնշումը Հայաստանի նկատմամբ: Այդ հարցում հապաղելը առաջին հերթին սպառնում է հենց Մինսկի խմբի գործունեությանը. հասարակության շրջանում այնպիսի տպավորություն է, որ Մինսկի խմբի առաքելությունը սահմանափակվում է միմիայն տարածաշրջանային այցերով, և որ նրանք ոչինչ չեն կարողանում ձեռնարկել”:

Ընդգծելով, որ այդուհանդերձ ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորման հնարավորություն դեռևս կա` Ադրբեջանցի խորհրդարանականը սկսել է սպառնալ. “ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորությունները դեռևս չեն սպառվել: Եթե մենք տեսնենք, որ Հայաստանը բանակցություններ վարելու իմիտացիայով է զբաղված կամ փորձում է խուսափել բանակցություններից, ապա անշուշտ Ադրբեջանը բավականին հնարավորություններ ունի հարցն  այլ կերպ լուծելու համար: Ադրբեջանը անհրաժեշտ ռազմական ուժ ունի բռնազավթված տարածքները ազատագրելու համար»:

 

Դիտվել է 1523 անգամ:
Print Friendly

Leave a Reply