Պայթյուններ Բոստոնում, ոստիկանությունը փնտրում է շենքի կտուրից ահաբեկչությանը հետևած մարդուն,լուսանկարներ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 16, 2013 15:20

Բոստոնում փնտրում են սեպտեմբերի 11-ից հետո ամենախոշոր ահաբեկչության կազմակերպիչներին: Ոստիկանությունը խուզարկել է քաղաքի հյուսիսարևելյան արվաձանի բնակարններից մեկը: Պայթյունների գործը ուսումնասիրում է ՀԴԲ -ն: Քննիչները հարցաքննում են ականատեսներին և ուսումնասիրում տեսախցիկների և բջջային հեռախոսների տեսագրությունները: Տեղեկատվություն է տարածվել, որ փնտրում են ուսապարկով սևամորթ կամ թուխ տղամարդու, որին տեսել են  դեպքի վայրի մոտ,  շենքի կտուրին:

Բոստոնը ցնցված է, ամբողջ երկրում շոկային իրավիճակ է. երկու պայթյունները որոտացել են իրար հետևից,  12 վայրկյանում,  ուղիղ եթերում հարյուր հազարավոր հեռուստադիտողների և   տոնին մասնակից տասնյակ հազարավոր մարդկանց  աչքի առաջ:
Ողբերգությունը տեղի է ունեցել Բոստոնի ամենահեղինակավոր մարաթոնի վերջնագծում, ոչ հեռու քաղաքի հին մասից: Զոհվածների թվում  8-ամյա տղա կա, վիրավորների թիվը անցնում է 140-ից, նրանց թվում  ութը երեխաներ  են: Տուժածներից շատերը ծանր վնասվածքներ են ստացել, մեծ մասը վիրավորվել է ոտքերից, քանի որ պայթուցիկը տեղադրված է եղել ցածր տեղում: Բժիշկները կատարում են անդամահատում:

Բոստոնում քաոս է, փակված են կամուրջները, մետրոն կանգնած է, փակ է օդային հաղորդակցությունը: Մի քանի կենտրոնական շրջաններում մարդիկ տարհանվել են:

Ուշադրության կենտրոնում է Վաշինգտոնի կառավարական թաղամասը. Սպիտակ տանը և Կապիտոլիումում  հատուկ անվտանգության միջոցներ են կիրառվում: Նյու-Յորքի տեսարժան վայրերն ու հյուրանոցներն ուժեղացված հսկողության տակ են:

“Ահաբեկչություն” բառը պաշտոնական դեմքերից ոչ ոք , ներառյալ նախագահը չէր արտաբերում : Սակայն հետագայում ՀԴԲ-ն հաստատեց, որ պայթուցիկները լցված են եղել վնասակար գնդիկներով: Ոչ շատ մեծ ռումբերը՝ ձեռքով պատրաստված, տեղադրված են եղել աղբամաններում : Դեպքի պահին  մարաթոնի հաղթողները արդեն մեկ ժամ առաջ հատել էին վերջնագիծը, բայց մրցույթի ամենաթեժ պահն էր, քանի որ վազքի մրցույթին մասնակցում էր  27 հազար մարդ:

Զոհեր կարող էին ավելի շատ լինել:  Wall Street Journal թերթի տվյալների համաձայն, խուճապի ընթացքում հանդիսատեսների թողած ուսապարկերի և պայուսակների մեջ , ոստիկանները հայտնաբերել են ևս հինգ չպայթած մարտական լիցք: Գուցե փրկել է բջջային կապի անջատումը, հավանաբար ռումբերը պայթեցվել են բջջային հեռախոսների միջոցով:

Դիտվել է 2620 անգամ:
Print Friendly

Leave a Reply