Բուհերի դիմորդները հայոց լեզվից և գրականությունից փորձնական քննություն կհանձնեն

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | April 16, 2013 13:13

Հայոց լեզու և գրականություն առարկայի միասնական քննությունից բացի դիմորդներն այս տարի  կարող են նաև փորձնական քննություն հանձնել` բուն քննությունն ավելի լավ պատկերացնելու համար:

Դպրոցներում նախապես հայտագրված դիմորդների համար կկազմակերպվի մինի-միասնական քննություն, որտեղ ամեն ինչ կլինի միասնական քննության նմանությամբ. սկսած քննասենյակ մտնելուց, քննության տևողությունը, ձևաթղթերը, թեստերն իրենց բարդությամբ: Այնուհետև քննական աշխատանքները կստուգվեն ու կհրապարակվեն գնահատականները:

ԳԹԿ արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանն ասում է, որ առաջիկա շաբաթ և կիրակի օրերին արդեն փորձնական քննություններ կկազմակերպվեն Հրազդանում, Չարենցավանում, Աբովյանում ու Երևանի մի քանի դպրոցներում:

Նպատակն է դիմորդներին ծանոթացնել նոր ձևաթղթին. հայոց լեզվի և գրականության ձևաթղթում ներառվել են նաև կարճ պատասխան ենթադրող հարցեր: Փորձնական քննությունը նաև հնարավորություն կտա նվազագույնի հասցնել ձևաթուղթը սխալ լրացնելու պատճառով միավորներ կորցնելը, ինչը նախորդ տարիներին դիմորդների հետ հաճախ էր պատահում:

Փորձնական քննությանը մասնակցելու համար դիմորդից գումար չի գանձվելու:

Դիտվել է 1353 անգամ:
Print Friendly

Leave a Reply