Իրանում պատրաստել են աշխարհում պաղպաղակի ամենամեծ չափաբաժինը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 16, 2013 13:44

Իրանական մի ընկերություն ուշադրության արժանանալու համար պատրաստել է աշխարհում պաղպաղակի ամենամեծ չափաբաժինը: Այս մասին հաղորդում է Kedem-ը:
1.6 մ բարձրությամբ և 2 մ երկարությամբ տուփում տեղավորվել է մոտ 5 տոննա շոկոլադե պաղպաղակ: Դրա արժեքը կազմում է 30 հազար դոլար:
Պաղպաղակի, այսպես ասած, շնորհանդեսի ժամանակ ներկա են եղել նաև Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցչները, սակայն ինչ-ինչ պատճառներով ռեկորդը պաշտոնապես չի գրանցվել: Լրագրողները գրում են, որ կազմակերպիչները չեն կարողացել անվանել դրա կոնկրետ քաշը:

araxnews.com

Դիտվել է 773 անգամ:
Print Friendly

Leave a Reply